Նահապետ Քուչակ

Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Նա կանգնած է կոպերիս վրա,

Եվ նրա մազերն իմի մեջ են,

Նա իմ ձեռքերի ձևն ունի

Եվ իմ աչքերի գույնը.

Նա մխրճվում է ստվերիս մեջ,

Ինչպես քարը երկնքում։

Քուչակի խաղիկում վառ արտահայտված է սերը: Այնպիսի սեր, առանց որի անհնար է: Ինչպես ձուկը չի կարող ապրել առանց ջրի, այնպես էլ նա առանց իր սիրած էակի: Աչքերը կույր են առանց նրա լույսի: Իմ կարծիքով յուրաքանչյուրի մոտ է այպես, բոլորի զգացմունքը մեկն է՝ սերը, բոլորի մոտ այն նույնն է հասկանում եք, բայց ահա բացատրությունն է ուրիշ, յուրաքանչյուրը իր ձեռագիրն է թողում սիրո բանաձևի մեջ: Օրնակ ես այդ տողերը հասկանում իմ սիրո չափով և մեզնից յուրաքանչյուրը այն հասկանում իր բաժին զգացմունքով, և բոլորինը տարբեվում է և դրանով էլ յուրահատուկ դառնում:

Leave a comment